Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Brexit-ի ծրագրով Սպիտակ գիրք
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք, որում խորհրդարանի համար կներկայացնի Եվրաﬕության կազﬕց երկրի դուրս գալու իր ծրագիրը: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ:
«Անցած շաբաթ ես համարձակ պլան ներկայացրի Մեծ Բրիտանիայի կողﬕց գլոբալ կարգավիճակի հասնելու համար: Ես տեսնում եմ, որ այս պալատում հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ այդ ծրագիրն արտացոլվի Սպիտակ գրքում: Ես կարող եմ պալատի անդաﬓերի առջև հավաստել, որ ﬔր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»,-ընդգծել Է նա:
Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն է, որն ընկած Է օրենսդրական փաստաթղթի նախապատրաստման հիմքում: Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը նախօրյակին պարտավորեցրել է կառավարությանը՝ ապահովել խորհրդարանի աջակցությունը, նախքան ԵՄ-ի կազﬕց երկրի դուրս գալու շուրջ բանակցություններ սկսելը: Մեյը չի պարզաբանել, թե երբ այդ օրինագիծը կներկայացվի պատգամավորների քննարկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին