Հասարակություն 12:54 25/01/2017 Հայաստան

Երևանում 24 թիմ մրցում է Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge-ին մասնակցելու համար

Ութ երկրից ժամանած 24 հաղթող թիմեր այսօր Երևանում մասնակցում են «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլին:

«Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ  պատասխանատվության «Make your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմեր (ամեն երկրից՝ Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա, Ուզբեկստան, երեքական թիմ) ներայացնում են իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որի կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, ներդրողներ և ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ: Նրանք պետք է քննարկեն և ընտրեն երիտասարդ ձեռներեցների ներկայացված բիզնես գաղափարներից ամենահեռանկարայինը:

Լրագրողների հետ զրույցում «ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկն ասաց, որ այս տարվա եզրափակչի մասնակիցներին ընտրել են մոտ 1000 թիմերի շարքից: Նա նշեց, որ մրցույթը երկրորդ տարին է անցկացվում և նկատվում է հետաքրքրության աճ: Մ. Գերչուկը հիշեցրեց, որ նախորդ տարի ներկայացվել էր ավելի քան 600 հայտ:

«Մրցույթը նախ անցկացում է երկրներում, այնուհետև տարածաշրջաններում: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող երեք թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի  Global Mobile Challenge եզրափակչում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը: Այնտեղ են հավաքվելու տարածաշրջանային հաղթող թիմերն ամբողջ աշխարհից»,- նշեց նա:

«ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրենը համոզված է, որ երիտասարդ ձեռներեցների համար մրցույթին մասնակցելը կարևոր է երկու առումով՝ ցույց տալ իրենց գաղափարներն ու գնահատական ստանալ,  հնարավորություն է շփվել հաջողակ ձեռներեցների, մասնագետների հետ:

Նա նշեց, որ ներկայացված գաղափարները շատ տարբեր են՝ ուղղված բիզնեսին, ինչպես տունը դարձնել ավելի հարմարավետ, խաղարկային, տեղեկատվական, էլեկտրոնային առևտուր:

«Անցած տարի հաղթեց Ղրղզստանի թիմը, ներկայացրել էր հենց էլեկտրոնային առևտրի գաղափարը: Առաջարկում էին ստեղծել marketplace, որտեղ տեղացի վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքն ողջ աշխարհին»,- ասաց Մ. Գերչուկը:

Նա նշեց, որ անցած տարվա հայկական թիմերից մեկի գաղափարը փորձարկում են Հայաստանում. «Տեխնիկական լուծում է առաջարկվում, որը թույլ է տալիս խաղալ օն-լայն խաղեր դանդաղ ինտերնետ կապի պարագայում: Այն շուտով հասանելի կլինի: Նախատեսում ենք այդ ծրագիրը  կիրառել նաև այլ երկրներում»:

«ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրենն իր խոսքում նաև ասաց, որ շատ ուրախ է, որ մրցույթն անցկացվում է  Հայաստանում. «Հայաստանից նույնպես մեծ թվով հայտեր էին ստացվել: Հայաստանում  շատ են երիտասարդ ակտիվ ձեռներեցները, նաև ձեր երկիրը կապեր ունի աշխարհի շատ երկրների հետ: Գտնվելով Հայաստանում՝ հույս ունեմ, որ հողը կօգնի հայկական թիմերին  լինել հաղթող խմբերի մեջ»:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասաց, որ «ՎիմպելԿոմ»-ի, Beeline-ի ռազմավարությունն է՝ աջակցել այն ծրագրերը, որոնք  օգնում են մարդկանց իրենց կյանքն ապագայում ավելի լավը դարձնել:

«Մեծ պատիվ է, որ եզրափակչի համար հենց Հայաստանն է ընտրվել, քանի որ այն, ինչ մենք անում ենք, դուր է գալիս մարդկանց, ղեկավարությանը, այլ երկրներին: Ես հավատում եմ, որ հայկական խմբերը կհաղթեն այս փուլում և կգնան Բարսելոն»,- հավելեց նա:

Անդրեյ Պյատախինի խոսքով, մրցույթի շրջանակում Հայաստան եկած  բանախոսները, ովքեր ներկայացնում են, թե ինչ է տեղի ունենում աշխարհում այս ոլորտում, ինչպես ներդրողների  ներգրավել, մեծապես նպաստելու է հայ երիտասարդ ձեռներեցներին նոր պրոդուկտ ստեղծելիս: 

Նա չբացառեց, որ հայկական թիմերի կողմից ներկայացված սթարթ-ափերից որևէ մեկը կարող է հետաքրքրի իրենց ընկերությանը:

«Մեր աշխատակիցները ներկա են այս միջոցառմանը,  որպեսզի հասկանան, թե ինչպիսի գաղափարներ կան, ինչ կարող ենք վերցնել: Բայց այս միջոցառման հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին ձեռք բերել փորձ լավ  արտադրանք ստեղծելու համար և այդպես օգնելու ամբողջ երկրին»,- ասաց Ա.Պյատախինը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:21
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է...
Աղբյուր` Panorama.am
08:37
Հայատանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտել ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը՝ ԵՊՀ-ում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր»  և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}