Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
Հայաստան ժամանած իրանցի գործարարներին է ներկայացվել Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան-Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչը գործարարներին ներկայացրել է իրենց բազմամյա փորձառությունը բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում:
Իրանցի գործարարները ծանոթացել են նաև մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին: Անցած տարվա նոյեմբերին տրվել է Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձնական մեկնարկը տեսանելի է դարձրել Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բավական լավ ցուցանիշ է:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պետք է վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն. իրանագետը՝ Երևան-Թեհրան-Աշխաբադ համագործակցության մասին
- Իրանագետ. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան պատմական նշանակություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան