Հասարակություն 12:38 25/01/2017 Հայաստան

Հունվարի 29-ից հետո, ամենայն հավանականությամբ, արև կլինի. Սուրենյան

«Վերջապես Միջերկրական ծովի շրջաններից առաջիկա օրերին մեր երկրի տարածքին կմոտենա բավականին հզոր ցիկլոն, այսօր առավոտյան դրա ազդեցությունը հանրապետությունում արդեն զգացվել է ջերմաստիճանի բարձրացմամբ, որը սակայն Արարատյան դաշտ դեռ չի հասել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ներկա պահին հանրապետության բոլոր շրջաններում, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, օդի ջերմաստիճանը երեկվա նույն ժամի  համեմատ բարձրացել է մոտ 10-ից 15 աստիճանով. «Ուժեղ տաք օդի ներհոսք կա հանրապետությունում, այնքան ակտիվ է, որ Իջևանի, Գորիսի հատվածում գիշերը բացասական ջերմաստիճան չի եղել, +4, 5  աստիճան է եղել նույնիսկ գիշերային ժամերին, իսկ առավոտյան արդեն +10 է եղել: Եթե երեկ Աշոցքում ժամը 10-ին -28 աստիճան էր, ապա այսօր նույն ժամին -14 էր»:

Սուրենյանի խոսքով՝ այսօր կեսօրից հետո արդեն հանրապետությունը կզգա այդ միջերկածովյան ցիկլոնի ազդեցությունը. «Կեսօրից հետո և ամսի 26-ին մենք կգտնվենք նրա ծայրամասերում, այսինքն թույլ հատվածներում: Կեսօրից հետո հանրապետության արևմտյան թևում կսկսվի ձյուն, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում, այն կշարունակվի նաև հունվարի 26-ին: Բայց քանի որ մենք այսօր և վաղը գտնվելու ենք նրա ծայրամասերում, տեղումների ինտենսիվությունը մեծ չի լինի, կլինի թույլ և միջին: Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը կմոտենա ցիկլոնի կենտրոնը, որն իր գոտու մեջ կընդգրկի ամբողջ Կովկասը: Հունվարի 27-28-ին հանրապետությունը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր շրջաններում համատարած ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն, լեռնային շրջաններում այն կուղեկցվի բքով ու քամու ուժգնացմամբ, ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ հունվարի 29-ի գիշերը ձյան տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան ժամերից արդեն ցիկլոնը կսկսի ուժը կորցնել և տեղումների ինտենսիվությունը կփոքրանա, իսկ ամսի 30-ին այն դուրս կգա հանրապետության տարածքից:

Ջերմային ֆոնի փոփոխություններին անդրադառնալով, նա նշեց, որ այն գիշերային ժամերին առավել կակտիվանա և հանրապետության բոլոր մարզերում, նաև Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հունվարի 26-27 ընկած ժամանակահատվածում ևս 8-10 աստիճանով կբարձրանա. «Այսինքն եթե այս օրերին մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին միջինը մոտ -13, -15 աստիճան էր, արդեն այսօր գիշերը կլինի -6, -8 աստիճան, իսկ 27-ի գիշերը -5, -7 աստիճան, իսկ ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կլինի -2-ից -4, որը նորմայի սահմաններում է»:

Սուրենյանն առաձնացրեց այն շրջանները, որոնք հունվարի 27-28-ին կլինեն ցիկլոնի հիմնական հարվածի տակ, որտեղ էլ կլինեն ամենաառատ տեղումները: Դրանք են Արագածոտնի լեռնային շրջանները՝ Ապարանն իր հարակից տարածքներով, Կոտայքը՝ Հրազդան, Հանքավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Արարատ, Արմավիրը, Արարատյան դաշտը և Վայոց Ձորը:

«Հունվարի 29-ից հետո, ամենայն հավանականությամբ, արև կլինի: 99 տոկոս հանավականությամբ, ցիկլոնի անցումից հետո այս չարաբաստիկ մառախուղը դուրս կգա Արարատյան դաշտի տարածքից: Այս օրերին, երբ ձյուն կտեղա, մառախուղ չի լինի, ամպամածություն կլինի, բայց դա կլինի ուղղակի ցիլկլոնի ազդեցությունը, մառախուղի հետ կապ չի ունենա»,-ընդգծեց նա:

Մասնագետի փոխանցմամբ՝ այս երեք օրերի ընթացքում տեղումների քանակը կկազմի նորմայի կրկնակին:

Ամփոփելով՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ այս տարին այն հազվագյուտներից մեկն էր, որ  մառախուղի տևողությունը հասավ մինչև 40 օրի. «Հարյուր տարվա մեջ հինգ անգամ է, որ այսպես է եղել 1932, 1953, 1964, 1972 և 2013 թվականներին: Հունվարի սկզբին հայկական լեռնաշխարհի վրա ձևավորվեց անտիցիկլոն, դարձավ օդային պատնեշ, որն արգելք հանդիսացավ բոլոր տաք հոսանքների և տեղումնաբեր օդային զանգվածների ներհոսքին դեպի հանրապետություն, ինչի արդյունքում Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտիներում գրանցվեց մառախուղ, սառնամանիքային եղանակներ: Հունվար ամսվա ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ տաք օդի ալիքներ, որոնք բնավ չեն անդրադարձել Արարտյան դաշտին, բայց հանրապետության շրջաններում բերել են կտրուկ ջերմաստիճանի բարձրացումներ:

Ունեցել ենք օրեր, երբ Սյունիքի հովտային գոտում, Կապան-Ագարակ հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև +17 աստճանի, Տավուշում՝ Իջևան, Բերդ, Բագրատաշեն հատվածներում մինչև +15 աստիճանի, բայց քանի որ Արարատյան դաշտը գտնվում էր այդ լճացած սառը օդի մեջ, այն որևէ կերպ չի արձագանքել տաք օդային հոսանքների ներթափանցմանը»:

Սուրենյանն ավելացրեց, որ Արարատյան դաշտում այս ձմեռն արձանագրել որպես խիստ ցուրտ սխալ կլինի, քանի որ խիստ ցուրտ է համարվում, երբ որ օդի ջերմաստիճանը ամսվա ընթացքում տատանվում է -25-25, իսկ առանձին օրերին մինչև -30 աստիճանի սահմաններում: Իսկ հունվարի 1-ից մինչև օրս, ամենացածր ջերմաստիճանը որ Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել է, եղել է -18 աստիճան, այն էլ մեկ օր, իսկ մնացած բոլոր օրերին գիշերային ջերմաստիճանը տատանվել է -12-ից -13-ի սահմաններում:

«Կան երկու տարբեր գործոններ՝ ջերմաստիճան և զգացողական ջերմաստիճան: Զգացողական ջերմաստիճանը կախված է օդի խոնավությունից, բարձր խոնավության դեպքում ջերմաստիճանը 4-5 աստիճանով ավելի ցուրտ է ընկալվում, քան փաստացի ջերմաստիճանը, այսինքն -12-ը հարյուր տոկոս հարաբերական խոնավության և մառախուղի դեպքում կարող է ընկալվել մինչև -17, 18 աստիճան: Մյուս գործոնն արևի լույսի բացակայությունն է, որը մարդկանց մոտ առաջացնում է հոգեբանական սթրես ու տրամադրության անկում, սրանով է պայմանավորված, որ ազգաբնակչությունն անընդհատ բողոքում է ուժեղ ցրտերից»,-ամփոփեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:09
Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Սուխումիում անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քվեարկությունը մեկնարկել է. Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
12:37
Կրակոց՝ Երևանում
Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:10-ի սահմաններում ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԱԾ-ն երկու հայտարարություն է տարածել
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Զելենսկին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցած Շոլցին մեղադրում է «Պանդորայի արկղը» բացելու համար
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին քննդատել է  Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Նիկոլն իրեն ընդդիմության տեղն է դնելու. Վարոսյան
«Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հույս ունեմ՝ իմ կոլեգաներից որևը մեկը չի դառնա Նավալնու ամերիկյան շարունակություն. Թրամփին քննադատած պաշտոնյա
ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոլանդ Թրամփին քննադատած պաշտոնյաներն ահազանգում են հնարավոր ձերբակալությունների ու այլ քայլերի մասին։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
27-ամյա երիտասարդը բռնաբարել է 75-ամյա հարևանուհուն
Դեպքի տեղի է ունեցել Ռուսաստանում։
Աղբյուր` Panorama.am
10:32
All inclusive-ի հետևանքները
Թուրքիայում սկսել են խոսել, որ հյուրանոցներում all inclusive համակարգը վատ է անդրադառնում հյուրերի առողջության վրա։ Թուրքիայի փոքր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ժաննա Անդրեասյան. Սա ոչ թե հարգանքի բացակայություն է, այլ հակառակը՝ մեծագույն հարգանք
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերաբացումն էր։ Թանգարանում պահվում է նաև Սպենդիարյանի դաշնամուրը, և թանգարանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Սուրեն Սարգսյան. Ստիպված եմ արձագանքել Ռուբինյանին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը հետևած հարցերին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:49
ՆԳՆ հիշեցումը. Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է 20 000 դրամ տուգանք
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել...
Աղբյուր` Panorama.am
09:27
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված
«Հրապարակ» թերթը գրում է. «Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, 2025-ի փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն
«Փաստ» թերթը գրում է. «Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը կամ հայտարարությունների փունջը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը դատական համակարգի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության սրածայր սլաքներն ամեն դեպքում ուղղված են դեպի իրավապահ համակարգ։ Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է...
Աղբյուր` Panorama.am
08:37
Հայատանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ
 Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 19։16-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}