«Կարմիր բերետները» միացել են Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքին
«Համախմբում», «Երրորդ հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հայտարարած դաշինքին այս պահի դրությամբ՝ միացել են «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը, «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։ Այդ մասին տեղեկացնում են «Համախմբում» կուսակցության լրատվական ծառայությունից:
«Մենք ողջունում ենք բոլոր միացողներին և տեղեկացնում, որ այլ քաղաքական ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ քննարկումները, հանդիպումները և բանակցությունները շարունակվում են։ Դաշինքը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները», -նշում են «Համախմբում»-ից:
Կուսակցությունից նաև նշում են, որ դաշինքի անուն դեռ չեն որոշել և սպասում են, որ վերջնական արդյունք լինի, հետո միայն կհրապարակեն դաշինքի անունը: