Հայաստանի պետական մարմինների օբյեկտները պայթեցնելու մասին ահազանգողին գտել են
Ռուսաստանի ինտերպոլի ղեկավար Ալեքսանդր Պռոկոպչուկը հայտարարել է, որ Կիպրոսի իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում կարողացել են հայտնաբերել ռուս քաղաքացուն, ով բազմաթիվ անգամներ սուտ ահազանգեր է հնչեցրել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին:
«Մասնավորապես նա սպառնացել է պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի իշխանության մարմինների օբյեկտները»,-«Իզվեստիա»-ին
տված հարցազրույցում ասել է նա:
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին գիտակցաբար կեղծ ահազանգելու հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան