Կամավոր Խաչատրյան. Ռազմաբժշկական ծառայությունը բարձր մակարդակով իրականացնում է իր առջև դրված խնդիրները
Հայկական բանակի ստեղծման օրվանից Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն անցել է փառահեղ ուղի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ ներկայացնելով ռազմաբժշկության անցած ուղին, ինչպես նաև ամփոփելով ռազմաբժշկական ծառայության 2016թ. աշխատանքները:
Նրա խոսքերով՝ սկզբնական շրջանում ռազմաբժշկական ծառայությունում ներգրավված էին խորհրդային բանակից Հայաստան վերադարձած զինվորական բժիշկները, առողջապահական համակարգից մասնագետներ, որոնք ակտիվորեն մասնակցել են արցախյան ազատամարտին, իսկ դրանից հետո արդեն մնացել են Զինված ուժերում: «Այսօր մենք ունենք ռազմաբժշկական ծառայություն, որը կատարում է իր առջև դրված խնդիրները, զորքերի խաղաղ և պատերազմական ժամանակահատվածի բժշկական ապահովումը և բոլոր այն ծառայությունները, որոնք նշված են ռազմաբժշկական ծառայության համար»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նա նշեց, որ 1994 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բազայի վրա ստեղծվել է ռազմաբժշկական ֆակուլտետը, որը ժամանակի ընթացքում տվել է մեծ թվով զինվորական բժիշկներ: «Ռազմաբժշկական ֆակուլտետը կրթում է բանիմաց զինվորական բժիշկների, ովքեր պայքարում են հայրենիքի սահմանը անառիկ պահող յուրաքանչյուր զինվորի առողջության, կյանքի համար»,- ընդգծեց բուժվարչության պետը:
Կամավոր Խաչատրյանը կարևոր ձեռքբերում համարեց Երևանում 2016թ-ին բացված ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ: «Նախկինում սանհրանգիչների պատրաստման դպրոց չունեիք: Եթե մենք ունենք լուրջ պատրաստված զորամասային օղակի բուժծառայություն, հոսպիտալային համակարգ, ապա առաջնագծում ունենք պրոֆեսիոնալ սանհրահանգիչների խնդիր: Ուստի խնդրի լուծման համար հիմնադրեցինք այդ դպրոցը, որտեղ կպատրաստեն պրոֆեսիոնալ սանհրահանգիչների»,- ասաց բուժվարչության պետը՝ հավելելով, որ 2016թ-ի դեկտեմբերին դասընթացներն ավարտել է սանհրահանգիչների առաջին խումբը` բաղկացած 49 հոգուց: Նրանք ժամկետային և պայմանագրային զինծառայողներ են, որոնք ունեն բժշկական կրթություն:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Կամավոր Խաչատրյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում ևս ռազմական բժիշկները բարձր մակարդակով իրականացրեցին իրենց առջև դրված խնդիրները: Ըստ նրա՝ ռազմաբժշկական համակարգն արդյունավետ գործեց, նույնիսկ կարիք չունեցան հետ կանչել այդ օրերին Գերմանիայում զորավարժություններին մասնակցող հոսպիտալներից մեկին:
«Մարտական գործողություների ժամանակ վիրավորների տարհանումն իրականացվեց մեր մասնագետների կողմից մշակված հայկական մոդելով, արդյունքում մենք այդ օրերին նախատեսված ցուցանիշները գերազանցեցինք մի քանի անգամ»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քառօրյա պատերազմում և դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող, որից 3-ը շարունակում են վերականգնողական բուժում ստանալ
- «Փոքր վիրահատարան»՝ առաջնագծին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին