«Ազատ դեմոկրատներ»-ը քննարկումներ են անցկացնում նաև Հրանտ Բագրատյանի հետ
«Ազատ դեմոկրտաներ» կուսակցությունն այս պահին քննարկումներ է անցկացնում Անահիտ Բախշյանի, Ստեփան Սաֆարյանի ու Հրանտ Բագրատյանի հետ: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Կուսակցությունում համարում են, որ այս երեք գործիչները կիսում են իրենց գաղափարներն ու տեսլականը, ինչի համար համագործակցության ցանկություն կա: Քննարկումների արդյունքների մասին խոստանում են առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն տարածել:
«Քննարկումներ ընթանում են նաև այլ գործիչների հետ, բայց այս պահին չենք ուզում փակագծեր բացել: Հնարավոր է՝ քննարկումներն արդյունք չտան: Բայց ինչպես խոստացել ենք, անակնկալներ են լինելու»,-ասաց նա:
Ա. Խաչատրյանի ներկայացմամբ, քննարկումները վերաբերում են «Ազատ դեմոկրատներ»-ի՝ լայն, կոնսոլիդացված ցուցակում ընդգրկվելու շուրջ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին գնալու է իր ցուցակով, բայց ապահովելու ենք լայն կոնսոլիդացիա: Այսինքն, ցուցակում կլինեն անձինք, անհատներ, որոնք կիսում են մեր մոտեցումներն ու գաղափարները, գտնվում են այն դաշտում, որտեղ մենք ենք: Ուզում ենք, որ ցուցակի շուրջ լինի գաղափարական միավորում, այդ պարագայում ցուցակը կլինի ոչ միայն «Ազատ դեմոկրատներինը», այլև այն անհատներինը, որոնք տեղ կգտնեն ցուցակում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան