Արայիկ Բաղդադյանը հրաժարական է տվել
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրաժարական է տվել: Նա ՀՀ հավաքականի ղեկը ստանձնել էր 2008 թ.` Պեկինի օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նրա ղեկավարության ընթացքում մեր ընտրանու անդամները հաջողությունների են հասել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, բազմաթիվ միջազգային մրցաշարերում: Դավիթ Սաֆարյանը, մասնավորապես, 2013 թ. դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ղեկը կստանձնի 1996 թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը: