Գերազանցվել է 1968 թ. Ավստրալիայի Բաց առաջնության ռեկորդը
Թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց անհատական պայքարի կիսաեզրափակչում հայտնված 4 թենիսիստներից 3-ը` իսպանացի Ռաֆայել Նադալը, շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերն ու Սթեն Վավրինկան, 30 տարեկան և ավելին են: Վերջին անգամ 4 ուժեղագույնների շարքում 30-ից բարձր տարիք ունեցող մասնակիցներ կիսաեզրափակչում մրցել էին հեռավոր` 1968 թ.:
Այս տարվա թենիսիստներից ամենաերիտասարդը Բուլղարիան ներկայացնող 25-ամյա Գրիգոր Դիմիտրովն է, ով կիսաեզրափակչում ուժերը կչափի 30-ամյա Ռաֆայել Նադալի հետ: Մյուս զույգում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն 35-ամյա Ֆեդերերն ու 31-ամյա Վավրինկան: