Լևոն Ջուլֆալակյանը դիտարկում է ազգային ընտրանու մոտակա հերթափոխի ներուժը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը` գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարզիչն ուսումնամարզական հավաքին հրավիրել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ըմբիշներին, որպեսզի դիտարկի ազգային ընտրանու մոտակա հերթափոխի ներուժը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը կավարտվի վաղը: