
«Ելք»-ը Ստեփան Սաֆարյանին առաջարկել է ռեյտինգայինով առաջադրվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանին «Ազատ դեմոկրատների»` Լիբերալների և «Ելքի» կողմից առաջարկ է եղել միանալու իրենց դաշինքներին: «ԱԴ»-ն նրան տեղ է առաջարկել համամասնական ցուցակի առաջին եռյակում, ցուցակում կլինի նաև Անահիտ Բախշյանը:
Ըստ թերթի, «Ելքը» Ստեփան Սաֆարյանին առաջարկել է ռեյտինգայինով առաջադրվել Ավան-Նոր Նորք ընտրատեղամասում: «Ելքն» իր շանսերն, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատում և գտնում է, որ դաշինքի կողմից ընտրաշեմը հաղթահարելու դեպքում Ստյոպայի շանսերը՝ պատգամավոր դառնալու, բավականին մեծ են: Ինքը՝ «Ժառանգության» երբեմնի ակտիվիստը, դեռ մտածում է: