Կոնկրետ անձանց հետ կապված «Ազատ դեմոկրատներ»-ում որոշում կա
««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է սեփական ցուցակով, որը ներառելու է մեզ գաղափարակից, մեր արժեհամակարգը կիսող ու համատեղ ճանապարհ անցած հասարակական, քաղաքական գործիչներ», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը:
Նրա խոսքով, լինելու են ազատական գաղափարներով մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի զարգացման բոլոր փուլերում:
Նաև ասաց, որ քանի դեռ պաշտոնական որոշում վարչությունը չի կայացրեց, անուններ չի կարող մատնանշել:
Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ «Ազատ դեմոկրատներ»-ին են միանալու նաև Անահիտ Բախշյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Այվազյանը պատասխանեց.
«Բազմաթիվ անուններ են շրջանառվում, բայց ամեն դեպքում, մինչև պաշտոնական որոշում չկայացվի, չեմ կարող ասել: Նաև կան կայացված որոշումներ կոնկրետ անձնավորությունների հետ կապված, բայց քանի դեռ պաշտոնապես չի հրապարակվել, զերծ կմնամ ես ինքս հրապարակել»:
Այվազյանը նշեց, որ քաղաքական դաշտում ընտրապայքարին բոլոր մասնակիցները կլինեն իրենց մրցակիցը ու հավելեց. «Սակայն այն թևը, որը մենք ենք ներկայացնում, այդ դաշտում դեռևս չեմ կարծում, որ մեզ համար մրցակցություն կլինի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան