Առողջություն 16:28 25/01/2017 Հայաստան

Քառօրյա պատերազմում և դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող, որից 3-ը շարունակում են վերականգնողական բուժում ստանալ

2016 թվականին ապրիլյան պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներից  3-ը շարունակում են վերականգնողական բուժում ստանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Երևանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 զինծառայող: Նրանք հիմնականում վիրավորում էին ստացել գլխի, ողնաշարի շրջանում: «Ներկայումս վերականգնողական բուժում շարունակում են ստանալ նրանցից 3-ը: Երկուսը Զինվորական կենտրոնական հոսպիտալում են, մեկը` «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Բացի այդ, ևս 6 հոգի կարիք ունեն շարունակական վերականգնողական բուժման»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Ռազմաբժշկական վարչության պետը հայտնեց, որ  ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայող Ավետիս Զարգարյանին, ամենայն հավանականությամբ, վաղը կտեղափոխեն Մոսկվա՝ վերականգնողական բուժումը շարունակելու համար:

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ Կառավարության կողմից կա որոշում, համաձայն որի, մարտական հերթապահություն իրականացնելիս վնասվածք ստացած  ցանկացած զինծառայող, որի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում, կարող է պետական հովանու ներքո բուժումը շարունակել արտերկրի ցանկացած կլինիկայում:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված երկու զինծառայողներին՝ Արման Լազգյանին և Ռուբեն Առաքելյանին, որոնք բուժումը շարունակում են Գերմանիայում, Կամավոր Խաչատրյանն ասաց, որ նրանց մոտ զգալի փոփոխություններ դեռ չկան:

Նրա խոսքերով,  և Արմանը, և Ռուբենը, ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, սակայն հայ բժիշկների շնորհիվ  նրանց կյանքը փրկվել է: «Եթե ասենք, որ Գերմանիա տեղափոխվելով լուրջ հաջողություններ են գրանցվել, այդպես չէ: Ի դեպ, քննադատություններ հնչեցին Հայաստանի բժիշկների հասցեին: Ես հստակ կարող եմ մի բան ասել. այնպես չէ, որ մենք մեր գործը չգիտենք կամ նորմալ չենք կատարում: Նրանցից շատերը կյանքի հետ անհամատեղելի վիրավորումներ են ունեցել, նրանց կյանքը փրկվել է հենց Հայաստանի բժշկական հիմնարկներում: Երկու զինվորների բուժման ընթացքին հետևում ենք և նրանց վիճակի մեջ էական տեղաշարժեր չկան»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Բուժվարչության պետը նշեց, որ 2016 թվականը լարված տարի էր ինչպես Զինված ուժերի, այնպես էլ ռազմաբժշկության համար:

Տարին սկսվել էր համաճարակային իրավիճակի սրացմամբ, սակայն, ըստ նրա, իրենց հաջողվել է հաղթել այդ համաճարակը. 2016 թվականի ընթացքում ԶՈՒ-ում  համաճարակային հիվանդություններից մահվան դեպքեր չեն գրանցվել:

Կամավոր Խաչատրյանի խոսքերով՝ համաճարակային իրավիճակից դուրս գալուց հետո անմիջապես սկսվել են  ապրիլյան մարտական գործողությունները, որոնց ընթացքում հայկական կողմն ունեցել է 125 վիրավոր, իսկ ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին վիրավորվել է ևս 34 զինծառայող: Ընդհանուր առմամբ՝ վիրավորների թիվը կազմում է 159-ը:

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ վիրավորներից միայն երեքն են մահացել հոսպիտալում:

Ըստ նրա՝  ապրիլյան գործողությունների ժամանակ ռազմաբժշկական զորամասերում կազմակերպված աշխատանքը եղել է լիարժեք, որի արդյունքում գերազանցել են բոլոր ցուցանիշները, որոնք որ առ այսօր հայտնի են ռազմաբժշկական ծառայությանը:

«Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում բժշկական ռեզերվային միջոցներն ամբողջությամբ չենք օգտագործել, ընդամենը 10 տոկոսն է օգտագործվել: Մենք այդ օրերին գերազանցել ենք բոլոր ցուցանիշները թե հիվանդներին տեղափոխելու, թե հոսպիտալներում կազմակերպվող բուժական միջոցառումների առումով: Բժիշկները պահպանել են գոյություն ունեցող «ոսկյա մեկ ժամվա» սկզբունքը, այսինքն՝ ցանկացած վիրավորի մեկ ժամվա ընթացքում տրամադրվել է կազմակերպված բուժօգնություն, ինչի արդյունքում  հոսպիտալային օղակում գրանցվել է մահացության 3 դեպք, որից մեկի ժամանակ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել արդեն մահացած»,- ասաց նա:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}