Կրթություն, գիտություն 17:11 26/01/2017 Հայաստան

«Ծնողները պետք է համոզվեն, որ կրթության որակը կախված է նրանից՝ երեխաների գնահատականները dasaran.am-ում կա՞ն, թե՞ չկան». Բախշյան

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ  ծնողների ուշադրությունն է հրավիրում dasaran.am-ի գործոնի վրա։ Բախշյանը գրում է, որ այն անմիջապես վեր է հանում բոլոր գնահատականները, որոնք չի ստացել սովորողը, ինչպես նաև այս գործիքի միջոցով ուսուցիչը, դասղեկն ու տնօրենը կարող են բոլոր ծնողներին հասցնել իրենց ասելիքն ու հայտարարություններ։

Ստորև ներկայացված է հաղորդգարությունն ամբողջությամբ. 

«2 օր առաջ մի խումբ ծնողների մտահոգության առնչությամբ հրապարակել էի «Dasaran.am կայքում ժամանակին լրացրեք սովորողի ստացած միավորները» վերնագրով հոդված, որն ինձ ստիպեց ուսումնասիրել խնդիրը: Եղա «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունում, որն իրականացնում է dasaran.am ծրագիրը: Ի՞նչ է dasaran.am-ը, սա Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցների էլեկտրոնային կառավարման շատ դինամիկ գործիք է, որը մեկ շաբաթվա կտրվածքով տեղեկություններ է տալիս այդ դպրոցներում եղած աշակերտների թվի փոփոխության, նրանց ստացած գնահատականների, բացակայությունների, աշակերտներին տրված տնային հանձնարարությունների մասին: Ծնողները, որքան էլ զբաղված լինեն ու չկարողանան հաճախ այցելել դպրոց, այս կայքի միջոցով կարող են հետևել իրենց երեխաների առաջադիմության ընթացքին, որը հանգիստ կարող է փոխարինել ավանդական օրագրին:

Ծնողների ուշադրությունն եմ հրավիրում dasaran.am-ի շատ կարևոր գործոնի վրա, այն անմիջապես վեր է հանում բոլոր գնահատականները, որոնք չի ստացել սովորողը, ինչպես նաև այս գործիքի միջոցով ուսուցիչը, դասղեկն ու տնօրենը կարող են բոլոր ծնողներին հասցնել իրենց ասելիքն ու հայտարարությունները: Այն իրականացնում է ժողովրդագրական տվյալների վերլուծություն՝ շաբաթվա, ամսվա, կիսամյակի և տարեկան տվյալների հիման վրա, որը դպրոցների գործունեության վերահսկման համար շատ կարևոր է: Այն շատ կարևոր գործիք կարող է լինել ՀՀ կառավարության, ԿԳ նախարարության, մարզպետարանների և Երևան քաղաքի կրթության վարչությունների համար, եթե, իհարկե, իրենք դա կարևորում են: Եթե տնօրենները տիրապետեն այս գործիքին, ապա իրենք կաշխատեն ավելի արդյունավետ: Dasaran.am կայքում մեծ ուշադրություն են դարձնում խաղայնացված կրթությանը, որի նպատակն է երեխաների մեջ խթանել գիտելիքն ու առողջ մրցակցությունն այս դաշտում: Սակայն Հայկական կրթական միջավայրի ֆորումի էջում այս թեմայով հանդիպեցի ուսուցիչների բանավեճի, որի ընթացքում նրանք չեն թաքցնում իրենց դժգոհությունն այն առթիվ, որ կրկնակի աշխատանք են կատարում, երբ մատյանի տվյալները փոխանցում են dasaran.am կայք: Ըստ կայքէջի՝ ԿԳ նախարարն ասում է, որ ուսուցիչները շուտով ստիպված չեն լինի մատյանը լրացնելու գործընթացը կրկնակի կատարել:

Չգիտեմ, թե այդ շուտովը երբ է լինելու, սակայն սա լրացուցիչ աշխատանք է, որի համար ուսուցիչները ոչ մի իրավական նորմով չեն վարձատրվում բավական չէ, հաճախ տանը չունեն համակարգիչ ու ինտերնետ կապ, ստիպված դպրոցում պիտի այդ գործն անեն, իսկ դպրոցում նույնպես տարբեր տեխնիկական խնդիրներ կան: Այս ամենը հնարավոր կլինի այն դեպքում, եթե բոլոր դասասենյակներում լինի համակարգիչ և հասանելի ինտերնետ կապ (գրում է Գայանե Սիմոնյանը): Ուսուցիչները բողոքում են նաև dasaran.am ծրագրի կողմից կիսամյակային և տարեկան գնահատականների հաշվարկման եղանակից՝ կոնկրետ օրինակի վրա ցույց տալով, թե կայքի տարեկան գնահատականն արհեստականորեն բարձրացվել է, որի հետ համաձայն չէ ուսուցիչը: Բանավեճում առկա է նաև ուսուցչուհի Սվետլանա Քոչինյանի հետևյալ գրառումը. «Ենթադրենք, որ բոլոր դասասենյակներում լինի ցանցին միացած ինտերնետ կապ, որը շատ անհավանական է։ Ինչ եք կարծում, որքանով կարող եք պահպանել գնահատման նորմաները,եթե դասարանում 35 և ավելի աշակերտ կա և էջը բացվում է ոչ լրիվ՝ երկու մասով, չես տեսնում նախորդ ամսվա գնահատանիշերը, չգիտես ում գնահատես, քանի գնահատական ունի աշակերտը և սկսում ես էջերը ետ ու առաջ տանել։ Եվ դարձյալ առանց թղթի չես կարող տեսնել ամբողջական պատկերը...մի խոսքով այս ամենը միայն խանգարում են ուսուցչին և նրա թանկ ժամանակը վատնում ոչ էական պրոցեսների շուրջ»:

Կարծում եմ, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի և ԿԳ նախարարի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, որով նախատեսվում է բարելավել Հայաստանում կրթության որակը, պարտավորեցնում է պարոն Ալոյանին լսել ուսուցիչների մտահոգությունները, առաջարկներն ու նրանց գործը դժվարացնելու փոխարեն հեշտացնել, առանց այն էլ մեր ուսուցիչներն իրենց աշխատանքի դիմաց ստանում են նվաստացուցիչ աշխատավարձ:

Եվ ամենակարևոր հարցը, dasaran.am կայքն այս տարվանից ֆինանսավորվում է Պետական բյուջեից, 2017-ին նրան տրվելու է 60 մլն դրամ, հետևապես «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունից հասարակության ակնկալիքներն ավելի տեսանելի պետք է լինեն ու արդյունավետությունը՝ երաշխավորվող: Որպես կրթության փորձագետ՝ նկատեմ, որ dasaran.am –ը շատ կարևոր ներդրում է անում մեր ոլորտում, այն նոր մոտեցումներ, հմտություններ ու կարողություններ է ակնկալում թե՛ տնօրեններից, թե՛ ուսուցիչներից, և հավատում եմ, որ դրանք կօգնեն կրթության ոլորտի արդյունավետության մշտադիտարկմանն ու հավասար հնարավորություններ կապահովեն յուրաքանչյուր երեխայի կրթությունը հասանելի դարձնել նրա առանձնահատկություններին ու կարողություններին համապատասխան:

Վերջում ավելացնեմ, որ սա ԱԺ-ում 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}