
Բաշար ալ-Ասադ. Իրանը Սիրիայի ամենամեծ աջակիցն է
Իրանը Սիրիայի ամենամեծ աջակիցն է,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահը ԻԻՀ Մեջլիսի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը, բարձր գնահատելով վերջին տարիներին Իրանի՝ Սիրիային ցուցաբերած աջակցությունը, նշել է. «Իրանը Սիրիայի ամենամեծ աջակիցն է, և մատնանշելով վերջին շրջանում ահաբեկիչների նկատմամբ տարած հաղթանակները, կարող ենք նշել, որ Իրանը դրանց ևս մասնակից է եղել»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ն Աստանայում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Սիրիայի հարցով տեղի է ունենցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ զինված խմբավորումների ներկայացուցիչները: