Հանցագործները հարձակվել են կնոջ վրա և բռնությունը ցուցադրել ուղիղ եթերով
Շվեդական փոքրիկ Ուփսալա անունով քաղաքի ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ ուղիղ եթերում բռնաբարություն է կատարվում: Աղջկա վրա հարձակում են գործել երեք միգրանտներ արաբական ծագումով և տեղում կատարվածը ուղիղ հեռարձակել ֆեյսբուք սոցիալական ցանցում, գրում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով շվեդական «Էքսպրեսսեն» պարբերականին:
Համացանցից նյութերի մի մասը հեռացվել է, սակայն որոշ մասը, այդուհանդերձ հաջողվել է պահպանել: Շուրջ 20 տարեկան երիտասարդներ աղջկա հետ մի բնակարանում են: Նրանցից մեկի ձեռքին հրազեն է, իսկ մյուսը կնոջ վրայից պատռելով հանում է հագուստը և նետում նրան անկողնու վրա: Իսկ մյուսները զվարճանալով այդ տեսարանից լուսանկարվում են կատարվածի ֆոնին: Պահպանված նյութի մի մասում էլ երևում է՝ ինչպես է միգրանտներից մեկը բարձրաձայն բղավում աղջկա վրա, իսկ աղջիկն էլ փորձում է զանգահարել մեկին, օգնություն խնդրել:
Այդ պահին ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր, և ուղիղ եթերում հանցագործությունն ավարտվում է: Ըստ աղբյուրի, այժմ հարձակում գործած անձանց նկատմամբ քննություն է ընթանում, և նրանք մեղադրվում են առանձնապես ծանր բռնաբարություն կատարելու համար: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն իսկ դատված է եղել՝ ավազակային հարձակման ու թմրանյութեր պահելու համար:
Նախաքննությունը այլ դաժան մանրամասներ է պարզել. Աղջիկը, տեսանյութը դիտելուց հետո, ճանաչել է բռնարարներից մեկին:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ նա նախկինում ևս նույնատիպ հանցագործության զոհ է եղել դեռ մեկ տարի առաջ, սակայն ոստիկանությունը հանցագործներին չի կարողացել գտնել՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառաբանությամբ: «Մի քանի անգամ փորձել եմ հետ հրել նրան, ասել եմ՝ «ոչ»: Բայց ուղղակի ուժ չեմ ունեցել: Կապտուկներ են ինձ մոտ մնացել, ողջ մարմինս վնասվել է բռնությունից: Հույս ունեմ, որ նրանց կնստեցնեն, դա չպետք է այլևս կրկնվի», -ասել է նա:
Լրատվամիջոցը նաև ներկայացնում է հանցագործությունների կանխարգելման շվեդական ազգային խորհրդի տվյալները, որոնց համաձայն, 2014-ին երկրում արձանագրվել է բռնաբարության 6700 դեպք: Իսկ դա նշանակում է, որ 100 հազար մարդուն բաժին է ընկնում 70 նման դեպք, ինչը աշխարհում և Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է:
Չնայած դրան իշխանություններն անում են ամեն ինչ թաքցնելու փաստը, որ այդ հանցագործությունը կատարվում է մեծավ մասամբ միգրանտների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան