5 րոպե հետո չգիտես` հետդ ինչ կըլնի. Առաքել Մովսիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի որոշման մասին
Այս պահին Հանրապետական կուսակցությունում ընթանում է Գործադիր մարմնի նիստ, որին հաջորդելու է խորհրդի նիստը։
Մինչ նիստի մեկնարկը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը պատասխանելով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին լրագրողների հարցերին, ասաց. «Կարող ա` ոտերդ սոթ տա, ընգնեք մեռնեք: 5 րոպե հետո չգիտես` հետդ ինչ կըլնի»։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է ինքը ևս լքի ՀՀԿ-ն, Մովսիսյանը պատասխանեց. «Ես մի ճանապարհով կյանքում շարժվել եմ, տենց էլ մեռնելու եմ։ Ոչ մի դեպքում չեմ լքի Հանրապետական կուսակցությունը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ խորհրդի նիստում կընտրվեն կուսակցության նախագահի տեղակալներ, կձևավորվեն կուսակցության հանձնաժողովները, ինչպես նաև կքննարկվեն ներկուսակցական, ներքաղաքական տարբեր հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ում այսօր ԳՄ և խորհրդի նիստեր են, կընտրեն փոխնախագահներ
- Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ. Հովիկ Աբրահամյան