Հանրապետականը Հովիկ Աբրահամյանի հեռանալուց չի թուլացել. Շարմազանով
«Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշում մնա՞լ կուսակցությունում, թե՞ հեռանալ կուսակցությունից։ Դա իր իրավունքն է ու իր որոշումն էր դուրս գալ Հնարապետականից», -այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ ՀՀԿ-ականի, Աբրահամյանի հեռանալուց կուսկացությունը չի թուլացել։
«Հանրապետականը էլի միասնական է, էլի վճռական է, և նախագահի գլխավորությամբ մենք գնալու ենք ընտրությունների։ ՀՀԿ-ն համախմբված գնալու է իր ծրագրերի իրականացման ճանապարհով», -հայտարարեց Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին