Իմ նպատակը քաղաքական դաշտում թատերական ներկայացումներին մասնակցելը չէ. Սեյրան Օհանյան
Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ պատասխանել է իրեն ուղղված քաղաքացիների մի քանի հարցերի։
Մասնավորապես, հարցին, թե ինչո՞ւ է դուրս եկել պետական համակարգից ու խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրել, նա նախ հիշել է Խորհրդային Միության ժամանակները, հիշեցրել, որ ընտրել է դժվարին ճանապարհը՝ դառնալով ֆիդայի ու մասնակցել ազատամարտին, այնուհետև նկատել է, որ նույն դժվարին ժամանակները նաև այժմ են։
«Այժմ էլ մենք շատ վտանգավոր պահեր ենք ապրում, և ես կանգնելով ընտրության առաջ, ընտրել եմ դժվարինը։ Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ սահմանադրական իրավունքով, հայրենասեր ուժերին համախմբելը ու ժողովրդի անվտանգության համար ուղիներ փնտրելը», -հայտարարել է Օհանյանը։
Նա նաև ընդգծել է, որ չի զղջում, որ հրաժարվել է պետական բարձր պաշտոններից։ «Իմ կյանքի այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ապավինելով բարոյական բարձր արժեքներին», -նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին