Կա խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են. Սերգեյ Ավետիսյան
«Անում ենք ամեն ինչ, որպեսզի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում չվերթներն ավելանան»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերությանը՝ նա նշեց, որ ընկերությունը բավական գոհ է չվերթներից, ինչի մասին վկայում է օդանավերի գրեթե 100 տոկոս բեռնվածությունը:
«Ներկայումա քննարկում ենք հաճախականության ավելացման հարցը», - ասաց Քաղավիացիայի վարչության պետը:
Հարցին՝ «Արմենիա» ավիաընկերությունը հավակնություն ունի՞ ազգային ավիափոխադրող դառնալու, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչո՞ւ ենք ազգային ավիափոխադրող բառի հետևից ընկնում: Ավիաընկերությունն այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը մեր շուկայում: Մենք դեմպինգներ չենք տեսնում, մենք տեսնում ենք մրցակցություն: Կա խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են: Օրինակ՝ միայն Մոսկվայի ուղղությամբ օրական ունենում ենք 14-15 չվերթ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան