Վարչապետը հանձնարարեց ապահովել ռուսական կապիտալի ներգրավվածությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց մի քանի հանձնարարականներ՝ կապված Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի հետ:
Առաջին հանձնարարականը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին:
Վարչապետի խոսքով, ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ կատարված աշխատանքների վերաբերյալ պետք է ամենամսյա հաշվետվություններ ներկայացնել:
Բացի այդ, վարչապետը նախարարին հանձնարարեց Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով, ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ապահովել ամենամսյա հաշվետվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին