Կառավարություն կներկայացվեն Վերին Լարսին այլընտրանքային երթուղիների առաջարկություններ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել Վերին Լարսի ավտոճանապարհին այլընտրանքային երթուղիների հարցը:
«Հանձնարարում եմ՝ հաշվի առնելով բանակցությունները ՌԴ գործընկերների հետ, Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմանների հետևանքով թողունակության սահմանափակումները քննարկել ռուսական և վրացական կողմերի հետ և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան