Հասարակություն 14:25 26/01/2017

25 տարի առաջ այս օրը Քարին տակում Ադրբեջանը ջախջախվեց

«Եթե մի ժողովուրդ զուրկ է ինքնապաշտպանության ընդունակությունից, ապա նշանակում է՝ նա զուրկ է ամեն առաքինությունից, զուրկ գոյության բարոյական իրավունքից»: Նժդեհի այս հայտնի տողերը իրավամբ կարելի է նվիրել քարինտակցիներին, ովքեր 25 տարի առաջ, այս օրը ապացուցեցին, որ հիրավի անպարտելի են:

25 տարի առաջ Քարին տակում կայացավ ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թվականի հունվարի 26-ը ամրագրվեց որպես  Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանեց ‹‹արյունոտ հունվար››, իսկ Քարին տակը՝ ‹‹արյունոտ ձոր››

1991-92թթ.-ը Արցախյան հերոսամարտի ժամանակահատվածում ամենադժվարին շրջանն էին: Մի կողմից ԽՍՀՄ փլուզումը և քաղաքական քաոտիկ այդ իրավիճակը ուղեկցվում էր Հայաստանի և Արցախի շրջափակմամբ, մյուս կողմից էներգետիկ ճգնաժամը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի զինված շրջափակումը և անընդհատյա ռմբակոծումը, ոչ մի լուսավոր կետ չէին թողնում: Ի դեպ Ստեփանակերտը գնդակոծվում էր նաև արգելված զինատեսակներից: Ստեփանակերտից շուշի կարևորագույն ճանապարհին է գտնվում Քարինտակ գյուղը, որը նույնպես շրջապատված էր հակառակորդի կողմից և անընդհատ ռմբակոծվում էր:

Ներքին Զարսլուի կողմից Շուշիի ժայռի երկայնքով գնդացիրներից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ ուղեկալի (Զաստավայի) կողմից կրակում էին զրահամեքենաները, այնուհետև ադրբեջանցիները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվում են Քարին տակ գյուղի վրա։ Գործողությունը ղեկավարվում էր Շուշի ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Տաջեդդին Մեհտիևի կողմից։

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս)՝ հերոսամարտի վերաբերյալ գրառումների, Քարին տակը, որտեղով անցնում էր Շուշիից Ստեփանակերտ ճանապարհը, կարևոր դեր ուներ Ստեփանակերտի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր Ադրբեջանի Հանրապետության՝ Շուշի եկած կանոնավոր գումարտակին։ Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով բազմաթիվ զոհեր: Տարբեր տվյալներով ադրբեջանցիները տվել են 90-150 զոհ:

Չնայած նրան, որ ադրբեջանական զորքը ջաղջախվել էր գյուղի մատույցներում, Տաջեդդին Մեհտիևը պնդում էր, որ Քարին տակի գործողության ժամանակ ադրբեջանական կողմն ընդամենը 17 հոգի կորուստ է ունեցել, այնինչ ականատեսների վկայություններով ձնապատ սարի լանջը ամբողջովին ծածկված է եղել ադրբեջանցիների դիակներով:

Մարտի ժամանակ առաջին դիրքի՝ Խաչին սարի շրջակայքում ադրբեջանցիները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։ «Հայկին արտ» կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ՝ սպիտակ «մասխալաթներով»: Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա Շոշի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Շոշի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի։ Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։ «Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։ Ապա ադրբեջանցիները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։ Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Բեկոր Աշոտի ջոկատները։ Այդ պահից սկսած, ադրբեջանցիները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։

Հունվարի 26-ին պաշտոնական տվյալների համաձայն հայկական կողմից զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 17-ը, իսկ 1988-1994 թթ.-ին գյուղի ընդհանուր կորուստները կազմել է 45 մարդ։ Քարին տակի հերոսամարտում զոհվել է նաև գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր Վաղարշակ  Առուշանյանը:

Այսօր Վ.Առուշանյանի որդին՝ Մխիթար Առուշանյանը, ով այն ժամանակ դեռ 16 տարեկան էր, Քարին տակ համայնքի ղեկավարն է: Նա մեր հետ զրույցում հպարտությամբ էր հիշում որ ինքն էլ զենքով խիզախաբար մարտնչել է հակառակորդի առաջ, նույնիսկ նշեց, որ իր «Մոսին» հրացանով չեզոքացրել է «մասխալաթով հարձակվող ադրբեջանցիներից մեկին»:

«Շուրջ քառորդ դար է անցել Քարին տակի հերոսամարտից: Դա հպարտություն է մեր ողջ հայ ժողովրդի համար: Լինելով առաջին հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ Արցախի ազատագրական հետագա պայքարի համար: Այստեղ, Քարին տակում հակառակորդի ողնաշարը ջարդվեց, և ավյուն ու կորով ներարկեց մեր պատերազմող հայորդիներին: Նշեմ որ Քարին տակի հերոսամարտից հետո Շուշիի բնակչությունը սկսեց հեռանալ, մնաց միայն զորքը: Նրանք եկել էին տիրանալու մեր հողին, ջրին մեր պապերի գերեզմանին, բայց մենք մեր հողը պետք է պաշտպանեինք և հաղթեցինք»,- նշեց համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը: 

Մարտից հետո ադրբեջանցիներն, ըստ Առուշանյանի, գյուղում թողել են 136 դիակ:

Ռազմավարական իմաստով մեծ էր Քարին տակի հերոսամարտի և դրա ելքի նշանակությունը, քանզի հակառակորդի բազմաքանակ ուժերը ջախջախվեցին և Շուշիում տեղակայված հակառակորդի մոտ վախն ու սարսափը սկսեց գերակայել: Քարին տակը մայիս ամսին Շուշիի ազատագրման համար դարձավ կարևորագույն մեկնակետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}