Անաստասիա Գալուստյանը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը
Չեխիայի Օստրավա քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը կանանց մենասահքում ելույթ է ունեցել Անաստասիա Գալուստյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին գրավել է 10-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացելմասնակցելու եզրափակիչ փուլին։
Այսօր իրենց կարճ ծրագրով սահադաշտ դուրս կգա մեր պարային զույգը` Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան