Անչելոտտի. «Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Մյուլլերի հետ»
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին անհանգստացնում է թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզավիճակը: Ֆուտբոլիստի մոտ առկա խնդիրները մարզիչը չի կարողանում հասկանալ: Այս մասին տեղեկացնում է euro-football.ru-ն:
«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում Մյուլլերի հետ: Հոգեպես Թոմասն ուժեղ անձնավորություն է: Նա երբեք նյարդային վիճակում չի հայտնվում, լավատես է և ինքնավստահ: Թոմասն այն ֆուտբոլիստն է, ով ինքն է ծիծաղում սեփական խնդիրների վրա: Ներկա պահին ինձ համար իսկապես անհասկանալի է, թե ինչու է նա այսքան վատ մարզավիճակում»,- հայտարարել է Անչելոտտին: