Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 09:30-ի դրությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Աշտարակի, Եղվարդի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի, Վայքի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է: Թալինի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: