Գաբրիել Սարգսյանը` առաջատարների խմբում
Ավարտին է մոտենում «Խազարի գավաթ 2017» շախմատի մրցաշարը: Տեղի են ունեցել մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանն առավելության է հասել գրոսմայստեր Պույա Իդանիի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և 4 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 7-րդ տուրում հաղթանակ է տոնել նաև պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր և կիսում է 17-25-րդ հորիզոնականները: Ղարիբյանը նաև 93 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Մրցաշարում Հայաստանի երրորդ պատվիրավ Սեդրակ Մաթևոսյանը վաստակել է 4 միավոր: