Թայսոն Ֆյուրին որոշել է 10 տարի հեռու մնալ բռնցքամարտից
Բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ մեծ սպորտ: Բրիտանացի մարզիկը հայտարարել է, որ մոտակա 10 տարիների ընթացքում պլանավորում է հեռու մնալ բռնցքամարտից: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Հիշեցնենք, որ 2015 թ. սկանդալային բրիտանացին չեմպիոնական գոտին վերցրել էր ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին, հետո 2 անգամ չեղյալ համարել նրա հետ կայանալիք ռևանշ-մենամարտը, ձախողել դոպինգ-թեստը, հայտարարել, թե կախվածություն ունի թմրանյութերից և, ի վերջո, զրկվել էր բոլոր գոտիներից: