
«Ժառանգությունն» այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ոչ, ոչ, ոչ« այսպես է արձագանքել այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդեն հստակեցրե՞լ եք ՝ ում հետ եք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մարտիրոսյանը միաժամանակ դժվարացել է ասել՝ երբ կկայացնեն իրենց որոշումը:
Իսկ թե որ ուժերի հետ են իրենք բանակցություններ վարում, կուսակցության փոխնախագահը նշել է.« Բոլորի հետ, բացի Հովիկ Աբրահամյանից»: Մարտիրոսյանը նաև կարծիք է հայտնել, որ Հ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց որևէ մեկին չի միանա: «Որևէ դաշինք չի ուզի այդպիսի խորը հարված վերցնել իր վրա»,-ասել է նա: