Մադոյանը 10 միավոր է վաստակել իր թիմի համար
NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի բասկետբոլիստ Մեթյու Մադոյանը, 77-51 հաշվով առավելության է հասել «Սուֆֆոլկ» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 29 րոպե և վաստակել 10 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստը» 77-75 հաշվով պարտություն է կրել «Իլինոյիսից»: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 21 րոպե:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 19-րդ տուրի շրջանակներում 93-81 հաշվով առավելության է հասել «Դարյուշշաֆակա» ակումբի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 34 րոպե և վաստակել 14 միավոր: 19-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 9-րդ հորիզոնականում է: