Ֆեդերերը հանդես կգա իր կարիերայի 28-րդ եզրափակչում
Շվեյցարացի թենսիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում է: Կիսաեզրափակիչ փուլում աշխարհի 17-րդ ռակետը 7:5, 6:3, 1:6, 4:6, 6:3 հաշվով դժվարին պայքարում առավելության է հասել իր հայրենակից, աշխարհի 4-րդ ռակետ Սթեն Վավրինկայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է gotennis.ru-ն:
Հանդիպումը տևել է 3 ժամ, 4 րոպե: Այս խաղից հետո թենիսիստների անձնական խաղերի հաշիվն է 19:3` հօգուտ Ֆեդերերի: Սա Ռոջերի մարզական կարիերայի 28-րդ եզրափակիչն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և 6-րդը` Ավստրալիայի Բաց առաջնությունում: Այս ցուցանիշով նա գերազանցել է սեփական ռեկորդը: Ռոջերին հետապնդում է սերբ Նովակ Ջոկովիչը, ով 21 անգամ է մասնակցել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներին:
Հավելենք, որ վճռորոշ խաղում շվեյցարացին ուժերը կչափի իսպանացի Ռաֆայել Նադալ-բուլղարացի Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողի հետ: