«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի կանխավճարը կնվազեցվի
Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականին հաստատված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:
Մասնավորապես, ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը, պետք է բարձրացնել ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը:
«Ըստ անհրաժեշտության համապատասխան հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ: Պա՞րզ է հանձնարարականը, իմաստը, նպատակը»,- ասաց վարչապետը: