Արմեն Ամիրյանը դարձել է ՀՀԿ անդամ
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դարձել է Հանրապետական կուսակցության անդամ։ Այդ մասին նա հայտնել է երեկ երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերում։
Նրա խոսքով, այդպիսով ինքը դառնում է վարչապետի քաղաքական թիմի անդամ։
«Ես կարծում եմ` քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլևս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաև քաղաքական պատասխանատվություն»-, իր որոշումը հիմնավորել է նախարարը։
Նշենք, որ դեռ նախորդ տարի հոկտեմբերին, երբ կառավարության նոր անդամները իրար հետևից դարձան ՀՀԿ անդամներ, Արմեն Ամիրյանը կուսակցական չդարձավ՝ պատճառաբանելով, թե դեռ վաղ է և պետք է մտածի այդ մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան