Քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով. Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լարսին այլընտրանք գտնելու հարցին՝ ասաց, որ Վրաստանի և Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու նպատակով քննարկումներ անցկացնելու հանձնարարականը նոր է տրված, կքննարկեն, որից հետո կներկայացնեն կառավարություն:
Նախարարի խոսքերով՝ քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով:
«Բոլոր տարբերակները մենք պարտավոր ենք նայել: Որ տարբերակը որ քննարկման արդյունքում ստանա դրական լուծում, դա կլինի իրատեսական: Քննարկվում են տարբեր ուղղություններ՝ երկաթգծի կառուցում, նոր ճանապարհի կառուցում»,-նշեց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Մոսկվայում նախնական քննարկումներ են եղել, բայց վերջնական պայմանավորվածություն չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Լարսին այլընտրանք է Հարավային Օսիայի տարբերակը. Արսեն Ղազարյան
- Կառավարություն կներկայացվեն Վերին Լարսին այլընտրանքային երթուղիների առաջարկություններ