Լևոն Արոնյանը շարունակում է հետապնդել առաջատարին
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 10-րդ տուրում սպիտակներով հանդես եկող Արոնյանն առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 28-րդ քայլում:
Այս տուրի մյուս խաղերում Ուեսլի Սոն հաղթել է Ռադոսլավ Վոյտաշեկին, Սերգեյ Կարյակինը` Դմիտրի Անդրեյկինին: Պենտալա Հարիկրիշնա-Մագնուս Կարլսեն, Լյուկ վան Վելի-Անիշ Գիրի, Բասկարան Ադհիբան-Յան Նեպոմնյաշչի և Պավել Էլյանով-Յի Վեյ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով:
10-րդ տուրից հետո Սոն վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանը, Կարլսենը, Կարյակինը, Էլյանովը ու Վեյն իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: