Մերկելի և Շուլցի վարկանիշները հավասարվել են Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարում
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարչության կողմից կանցլերի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Մարտին Շուլցի վարկանիշները հավասարվել են:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ սրա մասին են վկայում DeutschlandTrends Extra¬ի սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացվել է ARD հասարակա-իրավական հեռուստաալիքի պատվերով:
Այդ տվյալների համաձայն, գերմանացիների 41 տոկոսը Մերկելին կպաշտպաներ կանցլերի ուղղակի ընտրությունների դեպքում, համանման աջակցություն (41%) ունի նաև Շուլցը:
Քաղաքացիների 64 %-ը Եվրախորհրդարանի նախկին ղեկավարին կանցլերի լավ թեկնածու է համարում սոցիալ-դեմոկրատներից: Գերմանացիների գրեթե 80 %-ը դրական քայլ է որակում ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելու ԳՍԴԿ-ի առաջնորդ Զիգմար Գաբրիելի որոշումը:
Հետազոտության ընթացքում, որը հունվարի 25-ին անցկացվել է Infratest dimap ընկերության կողմից, հարցմանը մասնակցել է Գերմանիայի 18-ից բարձր տարիքի 1011 քաղաքացի:
Ավելի վաղ ԳՍԴԿ-ի նախագահությունը Շուլցին հաստատել է կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու:
Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24¬ին: Դրանց արդյունքներով կազավորվելու է կառավարությունը և հայտարարվելու է կանցլերը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հրաժարական կտա
- Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան