Կարեն Կարապետյանը հանձնարարեց քննարկել 2017 թ-ի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետարանին, նախարարություններին ու պետական կառավարման համապատասխան այլ մարմիններին հանձնարարեց միասին քննարկել 2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները:
Նրա խոսքերով՝ հատկապես պետք է ուշադրություն դարձնել Համաշախարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշների վրա, որոնք վերջին տվյալներով ցածր արդյունքներ ունեն:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել ու պարզեցնել վարչարարական ներկա:
«Մինչև փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը», - ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին