
Ինտենսիվ, կպած անում եք. վարչապետի հանձնարարականը՝ գյուղնախարարին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականն ուղղված էր գյուղատնտեսության նախարարությանը: Մասնավորապես, պետք է հանդիպել ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:
«Մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ: Պարոն Առաքելյան, «Ռոսսելմաշ»-ի հետ ե՞րբ եք հանդիպում»,- գյուղնախարարին հարցրեց վարչապետը:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ այսօր կհանդիպեն, իսկ վաղը պաշտոնական այց կլինի մնացած ընկերություններ:
«Շատ ինտենսիվ, կպած անում եք»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Նշվեց նաև, որ Կառավարության ծրագրով նախատեսված է մշակել բնակլիմայական աղետների կանխարգելման հայեցակարգ:
«Հանձնարարում եմ, որ հայեցակարգի շրջանակներում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության իրացվելիությանը: Ծրագիրը պետք է մշակվի առավել խոցելի համայնքներում կարկուտի էական վնասների նվազեցման նպատակով»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին