Այսօր մենակ գնացող ցանկացած կուսակցություն դատապարտված է զրո արդյունքի. Գիմիշյան
«Նախընտրական պայքարը մեկնարկել է, ձևավորվում են դաշինքներ, քաղաքական կոնսուլտացիաներ են լինում, բանակցություններ և հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտն է նախապատրաստվում ընտրություններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն՝ անդրադառնալով ներքաղաքական կյանքին:
Գիմիշյանը դրական համարեց, որ սկսում են ձևավորվել դաշինքներ: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր հասկանում է, որ միայն միասնաբար կարելի է արդյունքների հասնել, և որ որևիցե քաղաքական ուժ միայնակ չի կարող լուծել Հայաստանի առջև կանգնած բազմաթիվ խնդիրների նույնիսկ չնչին մասը:
«Շատ կարևոր է, թե այդ ձևավորվող քաղաքական ուժն ինչպիսի արժեքներով է մտնելու քաղաքական դաշտ և ինչպես է տեսնում երկրի հարցերի լուծումը: Այսօր մենակ գնացող ցանկացած կուսակցություն դատապարտված է զրո արդյունքի և չի կարող հաղթահարել ձայների նույնիսկ հինգ տոկոսը:
Ընդդիմության մեջ, եթե երեք դաշինքները՝ Օհանյանի, Ծառուկյանի և Արամ Սարգսյանի համաձայնության գան, միավորվեն և մեկ ճակատով հանդես գան, հաջողոթյունների կհասնեն»,- նշեց «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ընդդիմադիր երեք դաշինքների ղեկավարները նախկինում իշխանության եղած մարդիկ են, Գիմիշյանը պատասխանեց. «Իսկապես բոլորը նախկինում պաշտոններ են զբաղեցրել և դուրս են եկել, իսկ ես ինձ հարց եմ տալիս, ընդդիմության շարքերում նախկինում ո՞վ իշխանության մեջ չի եղել, ես ել եմ նախկինում իշխանությունում եղել, սակայն արդեն 20 տարի է ընդդիմադիր եմ: Դրա վրա շեշտադրում անելը ընդամենը վարկաբեկելու նպատակ ունի: Դա նորմալ է, մի օր ՀՀԿ-ն էլ կարող է դառնալ ընդդիմություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին