Մեքսիկայի նախագահ. Մենք չենք վճարելու ԱՄՆ հետ սահմանին պատի համար
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկու երկրի սահմանին պատ կառուցելու մասին որոշումը և հայտարարել, որ Մեքսիկան չի վճարելու դրա համար: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, նա միաժամանակ նշել է, որ մեքսիկական կառավարությունն ամեն ինչ կանի ԱՄՆ տարածքում գտնվող իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Մեքսիկայի բազմաթիվ քաղաքական գործիչներ նույնպես քննադատել են Թրամփի որոշումը և կոչ արել Էնրիկե Պենյա Նիետոնյին չեղյալ հայատարարել այս ամսվա վերջին նախատեսված այցը ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի Թրամփի հետ: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ԱՄՆ նախագահի որոշումը որակել են որպես թշնամական գործողություն:
Ավելի վաղ Դ. Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ է կառուցվելու: Նա նախկինի պես պնդում է, որ պատի կառուցման համար ծախսերը վճարելու է Մեքսիկան:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ նման պաշտպանական պատը կսահմանափակի «թմրանյութերի, հանցագործության և անօրինական ներգաղթյալների ներհոսքը» ԱՄՆ:
12 մետր բարձրությամբ և 3200 կմ երկարության այդ պատը կառուցվելու դեպքում կլինի ամենախոշոր շինարարական նախագիծը, որն իր կյանքի ընթացքում իրականացրել է Դոնալդ Թրամփը: «Bernstein Research» ընկերության գնահատմամբ՝ պատի կառուցումը ամերիկացի հարկատուների համար կարժենա 15-25 մլրդ դոլար: Իսկ պատի սպասարկումը տարեկան կարժենա ևս 3,5 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին