Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկել ցանկացողները կարող են դիմել ԿԸՀ
Հայաստանի Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում:
Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am, համապատասխան հղումով տեղադրված դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելու միջոցով 2017թ. հունվարի 27-ից ժամը՝ 9:00-ից մինչև 2017թ. փետրվարի 5-ը` ժամը 18:00-ն:
Դիմել կարող են 18 տարին լրացած հայերենին տիրապետող անձինք: Դիմում կարող են ներկայացնել նաև հանրային ծառայողները:Այն դիմումները, որոնք լրացված կլինեն թերի, տառասխալներով կամ կպարունակեն դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակի էլեկտրոնային փոստի հասցե, չեն գրանցվի համակարգում:
Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ:
Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից: Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշմամբ:
Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան