ՀՀԿ-ում այսօր ԳՄ և խորհրդի նիստեր են, կընտրեն փոխնախագահներ
Այսօր Հանրապետական կուսակցությունում սպասվում է և Գործադիր մարմնի նիստ, և խորհրդի նիստ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Օրակարգային հարցերը դեռ հայտնի չեն, քանի որ նրա խոսքով, գործադիր մարմնի օրակարգը ձևավորվում է հենց նիստում: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության խորհրդի նիստին, ապա Թադևոսյանի փոխանցեց. «Խորհրդի նիստում կընտրվեն կուսակցության նախագահի տեղակալներ, կձևավորվեն կուսակցության հանձնաժողովները, ինչպես նաև կքննարկվեն ներկուսակցական, ներքաղաքական տարբեր հարցեր»:
Նա տեղեկացրեց նաև, որ կուսակցության կանոնադրության համաձայն, թեկնածուների առաջադրումը կատարվում է նախագահի կողմից, իսկ խորհուրդը քննարկում և քվեարկում է:
Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը երեկ հայտարարել էր ՀՀԿ-ից դուրս գալու մասին, պաշտոնապես կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին