Մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն. Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նիստում
«Հանրապետականից արտահոսքի մասին տեղեկությունները անհեթեթություններ են», - այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այդ մասին այս օրերին ակտիվ շրջանառվող տեղեկությունները։
Նրա խոսքով, միայն վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀԿ-ին անդամագրվել են 11 հազար քաղաքացիներ։ Ավելին, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կարող է մեկ-երկու գործիչ էլ դուրս գա կուսակցությունից։
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, որի նպատակն է ոչ թե այս կամ այն անձին պաշտոն տրամադրելը, այլ ծրագրերի կյանքի կոչելը։
«Կուսակցությունն է որոշում, թե իքս գործիչի կարողությունները որտեղ, որ ոլորտում ծառայեցնել հանուն ՀՀ զարգացման», -նշեց նա։
ՀՀԿ-ականը այս առումով փոխանցեց նաև ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Հանրապետականը գաղափարական կուսակցություն է, մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն, և բոլոր նրանք, ովքեր գալիս են ՀՀԿ ստանալու արտոնություններ, միգուցե ճիշտ կուսակցություն չեն ընտրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան