ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը. Շարմազանով
Շատ իրավաբաններ ասել են, որ ապրիլի 2-ին ընտրության օր նշանակելը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին։ Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույղում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Բայց մեր կարծիքը հետևյալն է՝ այո, մենք գտնում ենք, որ ապրիլի երկուսը ազգային համախմբման, ազգային միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, ինչու չէ նաև այս մեկ տարվա ընթացքում բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկ ամյակը կարող է լինել և եթե բոլոր քաղաքական դերակատարողները գան քաղաքական պայմանավորվածության, ապա ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքկան խոչընդոտ չի տեսնում: Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկելու այս հարցը»,- հայտարարեց նա։
Նշենք, որ որոշ քաղաքական ուժեր հայտարարում էին, որ ապրիլի 2-ին ընտրություններ նշանակելը հակասահմանադրական է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան