«ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ»
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձարարական տվեց, որն ուղղված է տուրիզմի խթանմանը:
Մասնավորապես, վարչապետը նշեց, որ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակներում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը:
Կարեն Կարապետյանը Ազգային Անվտանգության ծառայությանը հանձնարարեց ապահովել հարցի տեխնիկական լուծումները մինչև մարտի 1-ը:
Զբոսաշրջության պետական կոմիտեին էլ հանձնարարեց այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ:
«Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին