Սանկտ-Պետերբուրգում հոնկոնգյան վիրուսի բարդություններից վերջին օրերին մահացել է 3 մարդ
Սանկտ-Պետերբուրգում այս օրերին, երբ տարածված է այսպես կոչված հոնկոնգյան գրիպը (H3N2), երեք մարդ է մահացել գրիպի բարդություններից: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի առողջապահության հարցերով բաժնի պետ Լարիսա Սոլովևային:
«Երեք մարդ մահացել է և նրանց մոտ ախտորոշվել է գրիպ A (H3N2)», -ասել է պաշտոնյան:
«Ռոսպոտրեբնադզորի» տարածքային վարչության տվյալներով, գրիպով և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով հիվանդացությամբ ցուցանիշները թույլ չեն տալիս իրավիճակը գնահատել համաճարակային:
Լրատվամիջոցը նշում է, որ Սանկտ-Պետերբուրգում 2015-2016 թվականներին գրիպի բարդություններից մահացել է 102 մարդ: 99 տոկոս դեպքերում հաստատվել է H1N1 (խոզի գրիպ), իսկ միայն 1% դեպքերում՝ H3N2 (հոնկոնգյան վիրուս):