«Բանանցի» առաջին հավաքին կմեկնեն 24 ֆուտբոլիստներ
Հունվարի 27-ից փետրվարի 5-ը տեղի կունենա «Բանանց» ֆուտբոլային թիմի առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը: Հավաքն անցկացվելու է Նովոռոսիսյկ քաղաքին մոտ գտնվող Աբրաու լճի ափին տեղակայված «Ֆուտբոլային աշխարհ» մարզաբազայում:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Բանանցի» առաջին հավաքին կմասնակցեն հետևյալ 24 ֆուտբոլիստները`Ստեփան Ղազարյան, Գրիգոր Մակարյան, Հենրի Ավագյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Աղավարդ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Մելքոնյան, Արթուր Ավագյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Հարությունյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էմիլ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Վալտեր Պողոսյան, Արամ Լոռեցյան, Արամ Բարեղամյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան, Օրբելի Համբարձումյան:
Հիշեցնենք, որ հավաքի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանցը» կխաղա Նովոռոսիսյկի «Չեռնոմորեցի» հետ, իսկ փետրվարի 4-ին՝ Տամբովի համանուն թիմի հետ: