Բոլտը զրկվել է Օլիմպիական ոսկե մեդալից
Ճամայկացի լեգենդար վազորդ Հուսեին Բոլտը զրկվել է 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալից` թիմակցի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
4х100 մետր մրցատարածությունը հաղթահարած 4 մարզիկներն էլ ստիպված են վերադարձնել ոսկե մեդալները, քանի որ իրենց թիմակից Նեստա Կարտերան արգելված խթանիչներ է օգտագործել, ինչը հաստատվել է ՄՕԿ-ի կողմից:
Ճամայկայի փոխարեն Պեկինի ոսկե մեդալն այս մրցաձևում կհանձնվի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Տրինիդադո և Տոբակոյի հավաքականի վազորդներին:
Հիշեցնենք, որ Բոլտն Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն էր: Հիմա արդեն նա մեկ տիտղոս պակաս կունենա: