Կրծքով կերակրող մորը դատում են՝ մեղադրելով երեխայի մահվան համար
Կեմերովոյի շրջանում Պրոկոպեվսկա քաղաքի բնակչուհին կանգնել է դատարանի առաջ: Նրան մեղադրում են մանկահասակ երեխային անզգուշության հետևանքով մահ պատճառելու համար: Բանն այն է, որ երեխային կրծքի կաթով կերակորղ մայրը երկու լիտր գարեջուր է խմել: Դրանից հետո երեխային կերակրել ու պառկացրել քնելու:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, առավոտյան երեխային մահացած են հայտնաբերել: Դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահը ալկոհոլային թունավորման հետևանքով է վրա հասել:
Դեպքը տեղի է ունեցել 2016-ի նոյեմբերին: Մահացած տղան ընտանիքի երրորդ երեխան է եղել: Ընտանիքը նախկինում իրավապահների տեսադաշտում չի հայտնվել: 26-ամյա կնոջը սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում: